ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Համալիրը ՀՀԿ-ացվել է. 15-րդ համագումարն է

Համալիրը ՀՀԿ-ացվել է. 15-րդ համագումարն է
24.05.2014 | 12:13

Մարզահամերգային համալիրում մեկնարկել է ՀՀԿ 15-րդ համագումարը, որին մասնակցում են միայն կուսակցության ներկայացուցիչները: Այլ քաղաքական ուժեր հրավիրված չեն: Ներկա են նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախկին նախարարները: Տիգրան Սարգսյանը լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել, իսկ գործող վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Ի՞նչ եք ուզում Տիգրան Սուրենիչից, նա իր գործն արեց, գնաց»: Հովիկ Աբրահամյանը և Սերժ Սարգսյանը միասին մտան դահլիճ: Ողջ համալիրը «զարդարված» է ՀՀԿ-ի լոգոյով, պաստառներով:

Ի պատասխան մեր հարցին, թե ինչ տրամադրությամբ եք եկել համագումարին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց` բարձր: Ինչո՞վ է դա պայմանավորված, հարցրի: «Մեր կուսակցության հաջողություններով»,-հակադարձեց վարչապետը, իսկ մեր դիտարկմանը, թե ինչ հաջողություն կառանձնացնեք, նա չպատասխանեց, միայն նշեց, թե արդեն 15 րոպե դրսում լրագրողների հետ խոսել է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ